Վան Դամի որդին խոստովանել է, որ դանակով հարևանի վրա է հարձակվել
Դերասան Ժան Կլոդ Վան Դամի կրտսեր որդին՝ Նիկոլաս Վան Վարենբերգը խոստովանել է, որ դանակով հարևանի վրա է հարձակվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ Վան Վարենբերգը ձերբակալվել է անցյալ սեպտեմբերին՝ մահացու զենք կիրառելու, ապօրինի ազատազրկման, ինչպես նաև մարիխուանայի և թմրանյութերի տիրապետելու կասկածանքով։
Ոստիկանության տվյալներով՝ Վան Վարենբերգին զայրացրել է, որ միևնույն սենյակում բնակվող նրա հարևանը բացել է դուռը։ Այդ պատճառով նա վերցրել է դանակը և փորձել խանգարել նրան լքել հաստատությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆինիքս քաղաքի արվարձանում գտնվող բնակարաններից մեկում։ Անկալվում է, որ դերասանի որդին պայմանական պատժաժամկետ կստանա։