Իմ եղբայրն էլ լինի, ով ուզում է լինի, եթե չարաշահում անի, կհայտնվի բանտում. ԿԳՆ
Արայիկ Հարությունյանն այսօր Կասկադում հանդիպման ընթացքում հայտնել է՝ գիտնականների մեծ մասը և անանուն բողոքողները կոնկրետ փաստերով չեն խոսում, ուղղակի ասում են, որ այդ մարդուն չեն սիրում: Նախարարը պաստախանել է Գիտության պետական կոմիտեում հնարավոր ստուգումների մասին հարցին՝ նշելով, որ ստուգումներ անցկացվում են:
«Տիկնոջը ընդունել եմ, լսել եմ, ինձ առաջարկել է գիտության գծով իրեն խորհրդական նշանակեմ, սակայն երբ ես չհամաձայնեցի, սկսվեցին Սամվել Հարությունյանի դեմ բողոքները: Ես ուզում եմ հասկանաք՝ իմ եղբայրն էլ լինի, ով ուզում է լինի, եթե չարաշահումներ անի, կհայտնվի բանտում, էս իշխանության հիմնական սկզբունքը դա է»,- ասաց նախարարը: