Հազարավոր գնուներ են նետվել կոկորդիլոսներով վխտացող գետը
Լուսանկարիչ Ինգո Գեռլաչը Քենիայում նկարել Է գնու այծքաղների վիթխարի հոտի անցումը Մարա գետով:Այս մասին հայտնել Է Daily Mail հրատարակությունը:
Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն գնուներ են Տանզանիայի Սերենգեթի տափաստաններից անցնում Քենիայի Մասաի Մարա արգելոցի արոտավայրեր:
Երկու ամսում դրանք հաթահարում են գրեթե երեք հազար կիլոմետր:
64-ամյա լուսանկարիչը պատկերել Է հոտը, երբ այն հասել Էր կոկորդիլոսներով վխտացող գետի ափերին:
Նրա աչքի առաջ հազարավոր կենդանիներ են նետվել ջուրը: Անցմանը գնուների Է միացել զեբրերի ոչ մեծ խումբը: