Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ Է ստեղծել երկրի հարավ-արևմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել Է երկրի հարավ-արեւմուտքի Կուտինոերաբու կղզում հրաբխի ուժգին ժայթքման հնարավորության մասին, որը կարող Է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց բնակության շրջաններում:
Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվաքանակի կտրուկ աճի վրա:
Վարչությունն այդ շրջանում վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել Է միանգամից չորրորդ, ինչը նշանակում Է «պատրաստվել տարհանման»: Հաղորդում Է Риа новости-ն: