Արտաշատի քաղաքապետն ուշագրավ հայտարարություն է անում. ովքե՞ր են պայքարում նրա դեմ (տեսանյութ)
Ավագանու անդամները պետք է հիմքեր ունենան նիստերը բոյկոտելու համար, անհիմն պատճառով չեն բոյկոտում: Առաջին լրատվական հետ զրույցում Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենյամինյանը նշեց, որ Հանրապետական լինելը դեռ չի նշանակում, որ չպետք է աշխատեն:
«Ես նոյեմբերի 5-ին ընտրվել եմ քաղաքապետ: Մենք ունենք հստակ ծրագրեր, դրանցով գնում ենք առաջ: Որևէ մեկը հիմնավոր պատճառ չունի հրաժարական պահանջելու: Ես իմ ժողովրդի կողքին եմ, ծառայում եմ քաղաքին»,- ասաց քաղաքապետը: Բենյամինյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա նշեց, որ այդ նույն ավագանու անդամները, ովքե բոյկոտում են նիստերը, իր հետ անձնական զրույցների ժամանակ վստահեցրել են, որ իր կողքին են, բայց հիմա ինչ-որ բան է փոխվել, որն ինքը չգիտի: Արտաշատի քաղաքապետը կասկածներ ունի, որ ավագանու անդամները ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են, բայց թե ում չմանրամասնեց:
Հարցին՝ հրաժարական կնեկայացնի՞, եթե բնակիչնեը պահանջեն, քաղաքապետն ասաց՝ ոչ, հիմքեր չկան:
Մանրամասն՝ տեսանյութում: