Անջելինա Ջոլիին հոգեբուժական կլինիկա են տարել
Դերասանուհի Անջելինա Ջոլին հոսպիտալացվել է հոգեբուժական կլինիկա։ Հայտնի է, որ կլինիկան մասնագիտացված է անորեքսիայի ու բուլիմիայի հետ խնդիրներ ունեցող հիվանդների հետ աշխատանքում։ Ջոլին նույն կլինիկայում բուժվել էր նաև 2 տարի առաջ: Այս մասին գրում է «Elle»-ը:
Նախորդ անգամ Անջլինա Ջոլին հոսպիտալացվել էր, երբ նրա քաշը կազմում էր ընդամենը 44 կգ 1,70 մետր հասակի դեպքում:
Ըստ ԶԼՄ-ների՝ դերասանուհու առողջական վիճակի վատթարացման պատճառ են դարձել, Բրեդ Փիթի հետ լարված հարաբերությունները և մեղադրանքները։