Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ կյանքում. Արամեի և կնոջ սիրառատ լուսանկարը
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն ու նրա կինը՝ Աննա Թովմասյանը միկրոբլոգի իրենց էջերում հաճախ են կիսվում սիրառատ, ջերմ լուսանկարներով, հետեւորդներին ցույց են տալիս ընտանեկան առօրյան:
Այսօր Արամեն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել կնոջ հետ, որում զույգը ջերմ գրկախառնված է: Նրանք երկուսն էլ կրում են ճերմակ հագուստ: Այս ռոմանտիկ լուսանկարին կից երգիչը կատարել է հետեւյալ գրառումը. «Երկու տարի առաջ՝ այս օրը, մենք ստացանք Աստծո օրհնությունը և կատարվեց հրաշքը։ Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում։ Աստված բոլորին պահապան»: