Հրդեհ՝ Նոր Գյուղում
Օգոստոսի 10-ին, ժամը 13։33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 17:40-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կարուցատարրերը՝ 35 քմ և 300 հակ կուտակած անասնակեր։