Դուք էլ սկզբից պիվեն խմեք. Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերյանցուն
Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը բողոքեց, որ տարիներ շարունակ թոշակները չեն բարձրանում: Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե որքան թոշակ է ստանում նա:
«44 հազար դրամ եմ ստանում, լույսի, գազի փողը տալիս ենք, տակը պիվա խմելու փող չի մնում», ասաց քաղաքացին:
«Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք», ծիծաղեց Նիկոլ Փաշինյանը: