Յուրի Խաչատուրովի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացնել (տեսանյութ)
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող՝ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին օգոստոսի 10-ին, լրագրողներին ասաց պաշտպանը:
«Թեև Խաչատուրովի համար որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, սակայն գրավը հանդիսանում է կալանավոման այլընտրանքային խափանման միջոց, այսինքն դատարանը գտել է, որ Յուրի Խաչատուրովի համար կալանքը թույլատրելի է:
Իրավական դաշտում հետեւյալ սկզբունքն է գործում, որ կալանքը թույլատրելի ճանաչելու համար պետք է հիմնավորված լինի անձի առնչությունը առաջադրված մեղադրանքին և հետո նոր քննարկվի կալանավորման հիմքերը:
Մեր դեպքում դատարանը հիմնավորված էր համարել, որ Խաչատուրովը առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, այսինքն՝ Յուրի Խաչատուրովը սահմանադրական կարգը տապալելու գործողություններ չի իրականացրել:
Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, միևնույն է, դատարանը որոշել է, որ կալանքը թույլատրելի է: Մենք կարծում ենք, որ այս պայմաներում կալանքն անթույլատրելի էր և հենց այդ հիմքով բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան և խնդրում ենք, որ Վերաքննիչը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ վերացնի կալանքի մասին որոշումը»,- ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում