Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը. ուղիղ
Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը:
Երեկ՝ ժամը 12։00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր երկու միջնորդություն, որը տևեց ութ ժամ և հետաձգվեց։
Վերաքննիչ քրեական դատարանը քննում է առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և նրան ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ բողոքը։
Երեկ նիստից հետք լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ վերաքննիչ բողոքները ներկայացվել են, ելույթ է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը, իսկ այսօր բողոքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնելու մեղադրող դատախազները։