«Ելք» խմբակցությունը այս հարցով դեռևս 2 ամիս առաջ է դիմել քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին. Անի Սամսոնյան
Օգոստոսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ասաց. «Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դեռևս 2 ամիս առաջ է դիմել քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին,
որ քայլեր ձեռնարկվեն Հյուսիսային պողոտայի և Հանրապետության հրապարակի տարածքում ապօրինի բացօթյա առևտրի խնդրի լուծման համար։
Ինձ պատասխանել էին, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ապօրինի բացօթյա առևտրի վերացման համար, սակայն ես որևէ լուրջ քայլ չեմ տեսել այդ ուղղությամբ, միայն վերջերս Կամո Արեյանը գործակարգավարական նիստի ժամանակ նշել է, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկվեն այդ հարցը լուծելու համար:
Խնդիրը միայն Կենտրոն համայնքում չէ, ծայրամասերից նույնպես շատ բողոքներ կան, որ առևտրականնները փողոցները վերածել են բացօթյա շուկայի, որը տհաճ է և հակահիգենիկ»:
«Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ խոսել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ինչպես նաև տեղյակ է, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայությունն է ձեռնամուխ է եղել խնդրի լուծմանը։