Քոչարյանի գործով քննությունը հետաձգվեց մինչև վաղը
Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը հետաձգվեց մինչև վաղը: Այս մասին հաղորդեցին իր պաշտպանները: Պաշտպաններից Օրբելյանը նշեց, որ քննությունը 75 տոկոսով կայացել է:
Օրբելյանի խոսքով, վաղը քննությանը ներկա կգտնվի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նաև ասաց, որ դրական ակնկալիքներ ունեն: Շատ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ գործը քննության փուլում է: Քանի որ դռնփակ է, շատ տեղեկություններ չեն կարող ասել:
Նիստը կլինի Վերաքննիչ դատարանում, ժամը՝ 14:00-ին: