Երբ կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, ես ցավ ապրեցի.Արցախի պատգամավորը` Քոչարյանի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանի 15 պատգամավորներ ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել ՀՀ դատախազին խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա ազատ արձակվի։
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» թերթը զրուցել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ։
-Պարո՛ն Թովմասյան, ո՞վ էր նախաձեռնել ստորագրահավաքը` Դո՞ւք, ԱԺ նախագա՞հը, թե՞ Արցախի նախագահը։
-Հաշվեք, որ նախաձեռնությունը ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի կողմից է, որովհետեւ առաջինը ես եմ ստորագրել։ Իսկ երիտասարդ պատգամավորները համարյա չեն ստորագրել։
-Չե՞ն ցանկացել։
-Ամեն մարդ ինքն է որոշում՝ ստորագրի, թե ոչ։
-Այսինքն՝ չե՞ք ստիպել։
-Ո՛չ, ո՛չ։
-Խորհրդարանի 33 Ձեր պատգամավորներից փաստորեն մոտ կե՞սն են ստորագրել։
-Այո՛։
-Այսինքն, ոչ բոլորի համար էր դա ընդունելի՞։
-Ես չգիտեմ։ Կուսակցություններ կան, որոնք չեն միացել։ Դա իրենց անձնական որոշումն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում