ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշել Է ՄԻԽ-ի նոր ղեկավար նշանակել Չիլիի նախկին նախագահին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ծանուցել Է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետին Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնում նշանակելու՝ իր որոշման մասին: Այդ մասին ասված Է օգոստոսի 8-ին համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Այժմ Բաչելետի թեկնածությունը պետք Է հաստատվի Գլխավոր ասամբլեայի կողմից քվեարկության ընթացքում: Ավելի վաղ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել Է, որ ԳԱ-ում քվեարկությունը պետք Է կայանա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) ներկայիս ղեկավար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը որոշում Է ընդունել երկրորդ ժամկետով չընտրվել՝ մի շարք հարցերի շուրջը ՄԱԿ-ի դիրքորոշման հետ սկզբունքային տարաձայնության պատճառով: Ալ Հուսեյնի լիազորությունների ժամկետը լրանում Է 2018 թվականի սեպտեմբերին:
Միշել Բաչելետը, որը ծնվել Է 1951 թվականի սեպտեմբերի 29-ին Սանտյագո դե Չիլիում, Չիլիի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2006 թվականից մինչեւ 2010 թվականը եւ 2014 թվականից մինչեւ 2018 թվականը՝ դառնալով Չիլիի պատմության մեջ առաջին կինը, որն ընտրվել Է պետության ղեկավարի պաշտոնում: