Գրպանահատության հերթական դեպքը՝ թիվ 37 համարի երթուղու ավտոբուսում
Թիվ 37 համարի երթուղու ավտոբուսում գրպանահատության հերթական դեպքն է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 31-ամյա Մարիամ Մ.-ն և հայտնել, որ Ամիրյան փողոցում թիվ 37 համարի երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, անձնագիր և «Սամսունգ Ջի 7» տեսակի բջջային հեռախոս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 36-ամյա Սուրեն Ա.-ն: Նա ժամը 21.50-ին Ամիրյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: