Օզբիլիսը տեղափոխվեց
Հայտնի է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշ»—ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նոր ակումբը։
Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հոլանդական «Վիլլեմ II» ակումբում, որը հանդես է գալիս Հոլանդիայի բարձրագույն խմբում։ Ակումբը հաստատել է Արասի վարձակալության լուրը։ Նա արդեն հասցրել է առաջին մարզումն անցկացնել նոր ակումբի կազմում։