Մենք հորդորել ենք չլողալ այն հատվածներում, որտեղ ջուրը ծաղկած է.Լիանա Թորոսյան
Առողջապահության նախարարության՝ Սևանա լճում չլողալու հորդորը վերաբերել է լճի կանաչած ափերին, այլ ոչ թե ընդհանրապես Սևանա լճին: Օգոոստոսի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Մենք հորդորել ենք չլողալ այն հատվածներում, որտեղ ջուրը ծաղկած է, որովհետև դա պայմանավորված է ցիանոբակտերներով կամ կապտականաչ ջրիմուռներով, որը վտանգավոր է, տոքսիկ է, թունավոր է մարդկանց և կենդանիների համար»,-ասաց նա և նշեց, որ դա էր հիմքը, որ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ: