ՍԱՊԾ պետը հորդորել է չխառնվել իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը կոչ է արել չխառնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին։
Հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ Փաշինյանի հետ ծանոթ է 2008 թվականից։ Բնութագրելով վարչապետին որպես ազնիվ եւ պահանջկոտ մարդու՝ ՍԱՊԾ պետը խորհուրդ է տվել չխառնվել Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին. «Գեորգի Ավետիսյանի նշանակում վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ համերախության հեղափոխություն, որովհետեւ եթե նայենք, թե ով երբ ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել»: