95 մեքենան ովքե՞ր էին վառել, ոստիկաննե՞րը. Ռոբերտ Քոչարյան
«95 մեքենան ովքե՞ր էին վառել, ոստիկաննե՞րը, ավելի քան 100 ոստիկան ո՞նց էր վիրավորվել, իրենք իրար էին ծեծե՞լ... թող սա բացահայտեն: Ինչ վերաբերում է ինձ առաջադրված մեղադրանքին, կրկնում եմ՝ դա շինծու է, փաստորեն, մարդիկ ընդունակ են այս կարգի կեղծարարության, այսինքն՝ սրբություն չունեն: Ես պայքարելու եմ առաջին հերթին իրավական կետի վրա՝ չնայած այս ամենն այդպիսի հիմք չունի: Ակնհայտ է մի բան, որ պարտավոր եմ պայքարել ու պայքարելու եմ»‚- այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: