Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սպիտակի ոլորաններում (լուսանկարներ)
Հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com - փոխանցմամբ վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակզմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետև տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան բարձված է եղել ասֆալտով։