Ինչո՞ւ էին Հայաստան ժամանել Մոսկվայի «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ օրեր առաջ Հայաստան էին ժամանել Մոսկվայի «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները: Նրանց թվում էին «Երևան պլազա»-ի Գենան‚ «Պրինց պլազա»-ի Աշոտը‚ «Ավիլոն»-ի Կամոն: Վերջիններս ցանկացել են ԱԱԾ-ում հայտնել‚ թե Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի մոտ հայտնաբերված գումարները իրենց են պատկանել‚ պարզապես պահվել էին վերջինիս մոտ:
Սակայն ԱԱԾ-ի կողմից ստանալով կտրուկ և բացասական պատասխան՝ մի քանի օր մնացել‚ իսկ այնուհետև վերադարձել են Մոսկվա:
Հիշեցնենք‚ որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: