Ես պարզապես ուզում էի մեկ անգամ տեսնել այդ երկիրը․ Վլադ Մոսեսովը՝ Ադրբեջան այցի մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, բելառուսական անձնագրով հայազգի բլոգեր Վլադ Մագան Հայաստանում է: Նա հայտնել է, որ ամեն ինչ կարգին է իր հետ, իշխանություններն իրեն բնակարան են տվել:
«Դուք բոլորդ շատ էիք ուզում իմանալ՝ որտեղ եմ ես, և կարծում եմ՝ դուք բոլորդ արդեն իսկ գլխի եք ընկել: Ես Երևանում եմ՝ Հայաստան: Իշխանություններն արդեն ինձ բնակարան են տրամադրել»,- ասել է նա՝ հավելելով, որ ամառային սեզոնի պատճառով բնակարանի որոնումը մի փոքր ձգձգվել էր: