Ջուր չի լինի մինչև 18:00-ն Արարատի մարզի մի շարք համայնքներում
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երասխ ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով հուլիսի 22-ի ժամը 10:00-18:00-ը դադարեցվել է Արարատի մարզի Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Մխչյան, Մրգավետ, Դեղձուտ, Կանաչուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Ներքին և Վերին Դվիններ, Այգեստան, Հնաբերդ, Բերդիկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բարձրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Գինեվետ, Նոր Ուղի և Տափերական համայնքների ջրամատակարարումը: