Երևանում տղամարդը ծեծել է մորն ու քրոջը. գործը դատարանում է
Երևանում 50-ամյա տղամարդը մեղադրվում է Ամանորին մորն ու քրոջը ծեծելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Համլետ Մ.-ն հունվարի 1-ին կենցաղային հարցերի շուրջ վիճել է քրոջ հետ և մի քանի անգամ բռունցքներով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին:
Վիճաբանության ժամանակ Համլետը նաև մորն է ծեծել, երբ վերջինս փորձել է որդուն հանդարտեցնել:
50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Գործը քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: