Գևորգ Ղազարյանն իր նորամուտն է նշել «Շավիշի» կազմում
Պորտուգալական «Շավիշը» պատրաստվում է գալիք մրցաշրջանին:
Ընկերական հանդիպման շրջանակում նրանք մրցել են «Ֆեյրենսեի» հետ: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Խաղին հայտավորված է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն է անցկացրել «Շավիշի» կազմում` մասնակցելով առաջին խաղակեսին: