Ալեն Սիմոնյանը դեմ չի լինի Երևանի ավագանու ցուցակը գլխավորել, եթե այդպիսի որոշում կայացվի (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դեռ քննարկումները շարունակվում են կապված Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու հետ:
Նա ասաց, որ իրենից բացի, ևս հինգ հոգու անուն է քննարկվում: «Եթե ես դեմ լինեի, ես կհայտարարեի, որ դեմ եմ, դեմ չեմ, եթե այդպիսի որոշում կայացվի, կքննարկենք, թե ինչպես ենք քարոզարշավը անցկացնում, ինչպես ենք կառավարումը կազմակերպում և վստահեցնում եմ անմենալավ ձևով կկազմակերպենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքով ներկայանալու հարցին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ առումով ևս դեռ որոշում չկա և կկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:
Մանրամասն՝ տեսանյութում: