Հարսանիքից առաջ վարորդը վթարի է ենթարկվել Երևանում
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի և Օգանովի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 29-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Chrysler մակնիշի 16 ԼՍ 947 համարանիշի և 63-ամյա Հարություն Հակոբյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 OP 640 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արարատ Պետրոսյանն ու Արման Պետրոսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Chrysler-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վաղը պետք է տեղի ունենար Chrysler-ի վարորդի հարսանիքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները՝ այստեղ: