30-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, 30-ամյա Ժ. Ղ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: