19 մլն դրամի եկամուտ միայն վարձակալությամբ հանձնած տարածքներից. Փեթակի Վարուժը
«Փաստ» թերթը գրում է. «Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը նախորդ տարի միայն իր՝ վարձակալությամբ տրված տարածքների համար 19 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Նրա տարեկան եկամուտները կազմել են 25 միլիոն 325 հազար դրամ, որից 19 միլիոնը վարձակալության դիմաց ստացված վճարն է, իսկ 6 միլիոն 325 հազար դրամը՝ աշխատավարձ:
Դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են՝ 4 միլիոն դրամից դառնալով 10 միլիոն: Գրիգորյանը երեք անշարժ գույք ունի՝ հողամաս եւ երկու ավտոտնակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: