Վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովին
ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է այց ԱՄՆ սեպտեմբերին։ Այդ մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի աշնանը ԱՄՆ կատարելիք այցից։
«Այդպիսի ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում։ Այս պահին չեմ կարող ասել, որ դա լինելու է պաշտոնական այց ԱՄՆ։ Այդ այցի շրջանակներում, այս պահին կարող եմ ասել, որ այցի ժամանակացույցը հստակ չէ։ Նախատեսում ենք հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել մեր համատեղ օրակարգը, իսկ թե դա կդառնա պաշտոնական այց ԱՄՆ, թե՝ ոչ, այս պահին չկա այդպիսի հաստատում»,- ասաց Փաշինյանը։