«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է». Մոդեստ Կոլերովը Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի:
ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում պնդել է.
«Միակ բանը, որ երևի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է և՛ դեսպանի, և՛ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետևություններն արվել են»:
Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության դեմ:
Կոլերովն այս կապակցությամբ նշել է.
«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետևություններն արված են: Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: