«Փյունիկը» դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ
«Փյունիկը» հաղթահարեց Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլը: Հուլիսի 19-ին մրցակցի հարկի տակ որակավորման առաջին փուլի պատասխան խաղում պայքարից դուրս թողեց մակեդոնական «Վարդարին», որին առաջին խաղում Երևանում հաղթել էր 1:0 հաշվով:
Գրեթե մինչև հանդիպման ավարտը պահպանվեց 0:0 հաշիվը: Հայկական թիմի ֆուտբոլիստները առաջին գոլը խփեցին 85-րդ րոպեին: Աչքի ընկավ Բաքար Բալդեն: 89-րդ րոպեին նա նաև դուբլ ձևակերպեց: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով: Մակեդոնական թիմի կազմում հանդիպմանը մասնակցեց ՀՀ ազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանը:
«Փյունիկը» մրցակցին շրջանցեց 2 խաղերի արդյունքում հաղթելով 3:0: Որակավորման 2-րդ փուլում նրա հակառակորդը կլինի ղազախական «Տոբոլը»: