Արփինե Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը. հենց իմ մասին էր «մտավոր հետամնաց» արտահայտությունը. Իոնիսյան
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Արփինե Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը (ավելի երկար ժամանակահատվածով): Ժեստը, 4-ով (առանց կառավարության ներկայացուցչի) քննարկելու առաջարկի կոնտեքստը և այլ հանգամանքներ գալիս են ապացուցելու, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իմ մասին էր ասում «մտավոր հետամնաց»:
Բայց անգամ եթե խոսքը ոչ թե իմ, այլ քննարկման մասին էր, ապա էլ ավելի վատ, քանի որ այդ դեպքում քննարկման բոլոր մասնակիցների վրա է տարածվում արտահայտությունը»:
Հիշեցնենք‚ որ Արփինե Հովհաննիսյանը ևս Facebook-ում պատասխանել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխմամբ զբաղվող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանի գրառմանը և անդրարդարձել վերջինինս «մտավոր հետամնաց» անվանելուն: