Արփինե Հովհաննիսյանը՝ Իոաննիսյանին «մտավոր հետամնաց» անվանելու մասին
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում պատասխանել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմամբ զբաղվող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի գրառմանը և անդրարդարձել վերջինինս «մտավոր հետամնաց» անվանելուն.
«Դանիել Իոնիսյանի գրառման մասով արդեն իսկ պարզաբանել եմ:
Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին ( պարզ չէր ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը ( գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,- գրել է Հովհաննիսյանը: