Ճապոնիան լիովին հրաժարվում է իրանական նավթից
Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման ամբողջական դադարեցմանը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Nikkei գործարար թերթին:
հաղորդվում է, որ Իրանից նավթի մատակարարումները պետք է լիովին դադարեցվեն հոկտեմբերին, իսկ որպես հումքի ներմուծման այլընտրական աղբյուրներ դիտվում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Իրանական նավթի՝ Ճապոնիայի այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են JXTG Holdings-ը և Idemitsu Kosan-ը, ԱՄՆ-ից նախազգուշացում են ստացել ներմուծման լիակատար դադարեցման անհրաժեշտության մասին մինչև2018 թվականի նոյեմբերի սկիզբը, երբ Վաշինգտոնը պլանավորում է վերսկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը:
Իրանական նավթի գնումները շարունկվելու դեպքում ԱՄՆ-ն այդ ընկերություններին սպառնում է խոշոր տուգանքներով: