Կրակոցներ՝ մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում
Հուլիսի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասսվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։
Shamshyan.com - ի փոխանցմամբ Երևանի բնակիչ Արամ Բաբալյանն է, ով նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պետրոսյանը։