Կառավարության որոշմամբ երկու մարզիկի տրամադրեց ամառային զորակոչից տարկետում
Կառավարության որոշմամբ նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանին և բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների չեմպիոն Դավիթ Մադոյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց:
Ըստ հիմնավորման, մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։
Հետևաբար` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի ոլորտի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: