Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը. Սոկրատիս
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն անդրադարձել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին` նշելով, որ հայ ֆուտբոլիստն ունի բոլոր տվյալները Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույնը դառնալու համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Նա հիանալի է խաղում: Գնդակով, առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները. ապշեցուցիչ է այդ ամենը:
Այն, ինչը նա ցույց տվեց իր վերջին մրցաշրջանում Դորտմունդում, նրան դարձրեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից: Ես կարծում եմ, որ նա կարող է լինել նաև լավագույնը ԱՊԼ-ում»,- նշել է Սոկրատիսը:
Հույն ֆուտբոլիստը և Մխիթարյանը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»