Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են հեղափոխությունից հետո համագործակցության նոր հնարավորությունները (տեսանյութ)
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Գարո Արմենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հեղափոխությունից հետո ստեղծված համագործակցության նոր հնարավորություններին։
Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են նաև հիմնադրամի ջանքերով Լոռիում վերջերս կառուցված սմարթ կենտրոնի գործունեությունը` ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է գյուղական շրջանների հայ երեխաների ներուժի բացահայտմանն ու նրանց ինքնադրսևորմանը։ Կարևորվել է նոր նմանատիպ կենտրոնների հիմնադրումը Հայաստանի Հանրապետության այլ մարզերում։
Որպես գործակցության նոր և հեռանկարային ոլորտ ուղենշվել է դեղագործությունը։ Փոխվարչապետը շրջել է հիմնադրամի կենտրոնակայանում, ծանոթացել անձնակազմին։