Բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են
Բնապահպանության նախարարությունը շարունակում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների մեծացման և պահպանության գործընթացի ուժեղացման միջոցառումները, հայտնում են նախարարությունից։
Այդ նպատակով նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50 տոկոսով։ Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։
ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։
Այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։