ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի առաջադրվելու հարցը քննարկման կարիք ունի
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեռեւս ձեռնպահ է մնում Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որեւէ մեկնաբանություն հայտնելուց:
Այս պահին ԱԱԾ տնօրենը ձեռնպահ է մնում այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց: Այդ հարցն ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը¦,-ասաց Սամսոն Գալստյանը:
ՀՖՖ նախագահի ընտրության ժողովը նախատեսված է սեպտեմբերին, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում պետք է թեկնածուների առաջադրվեն: ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել է, որ Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ինքը գտնում է, որ դա լավագույն լուծումն է: