Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն անդրադարձել է Սևանա լճի ջրի որակի մասին հրապարակումներին եւ տարածված տեսանյութին, որտեղ երևում է, որ ջուրը անթափանց կանաչ գույնի է:
Փոխնախարարը նշել է հետևյալը. «Այդ երեւույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական եւ կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս:
Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։ Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։