Մոդելը փոքրիկին կրծքով կերակրել է հենց պոդիումի վրա (տեսանյութ)
Մայամիում նորաձևության ցուցադրությանը մոդել Մարա Մարտինը պոդիում է դուրս եկել իր 5-ամսական դստեր հետ հենց կերակրելու ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մարտինը ցուցադրել է ոսկեգույն բիկինին՝ միաժամանակ կերակրելով իր դուստր Արիային: Փոքրիկը խլացնող ականջակալներով է եղել, որպեսզի պաշտպանված լինի բարձր երաժշտությունից և ամբոխի ձայներից: