Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում․ նոր բունտ է հասունանում գլխավոր բժշկի պաշտոնակատարի դեմ, տուժելու են հիվանդները
Այսօր, հուլիսի 17-ին լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գտնվող, ժողովրդին հայտնի՝ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների գրեթե մեծ մասը ի նշան բողոքի գործադուլ են արել մի քանի ժամ, դա հայտարարելով որպես նախազգուշացում։ Գործադուլը կապված է Առողջապահության նախարարի կողմից հոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնակատար նշանակված Նարեկ Վանեսյանի դեմ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի պաշտոնակատարը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, շատ դեպքերում էլ անտեղի վիրավորական արտահայտություններ է անում մարդկանց հասցեին։
Աշխատակիցները ասում էին․ «Ինչ նշանակվել է մեզ մոտ պաշտոնակատար, լրիվ անառողջ մթնոլորտում է հայտնվել բուժհաստատությունը։ Մեզ մոտ բուժվող շատ հիվանդներ այնքան կասկածամիտ չեն, որքան տնօրենի նոր պաշտոնակատարը։ Տեղի-անտեղի վիրավորում է անգամ իրենից տարիքով ու աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող մարդկանց»։