Երևանյաում՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել է 69-ամյա բնակչի դին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել Լ. Ն.-ի (ծնված 1949 թ.) դին: