Բիկինիով Քիմ Քարդաշյանը ծովափին յոգայով է զբաղվում (լուսանկարներ)
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին այս անգամ նկատել են Կալիֆոռնիայի Hidden Hills ծովափին:
37-ամյա աստղը իր ընկերուհու և մարզիչի՝ Մելիսա Ալկանտարայի հետ յոգայով էր զբաղվում:
«Ես շնորհակալ եմ իմ մարզչին, ով շատ կարճ ժամանակում փոխեց իմ մարմինը: Ես գոհ չէի իմ մարմնից շատ երկար ժամանակ, քանի դեռ չէի հանդիպել Մելիսային: Նա ինձ ստիպեց շաբաթվա ընթացքում 5-6 անգամ յոգայով զբաղվել: Մեկ տարի անց ես նայեցի հայելու մեջ ու չճանաչեցի ինձ: Ահա այդքան հիասքանչ էր ամեն ինչ» ,- հայտարարել է հայուհին: