Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին
Գլխավոր դատախազությունը «Աշտարակ կաթ» ընկերության վերաբերյալ տեղեկությունները ուղարկել է ոստիկանություն՝ հիմքերը ստուգելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա է դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների երաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով», - ասում է Աբրահամյանը։