ԱԻՆ-ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով. նախարար
«ԱԻՆ-ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով»,-ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` այս խնդրին այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա հրահանգել է խստիվ հետևել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով:
«Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որևէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների»,- ասել է Ռոստոմյանը:
Նա ՓԾ տնօրենին հանձնարարել է խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի եւ առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը։