Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում՝ նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ: